Երանի նրանց, ովքեր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղը չեն նայել. Նազարյան
Հյուսիսային Մակեդոնիայի թիմից կրած պարտությունից հետո ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գրել է.
«Երանի նրանց, ովքեր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղը չեն դիտել: Իրոք, երանի նրանց:
Իսկ ես դիտել եմ, ես պարտավոր եմ դիտել ու չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է պարտվել տասը հոգով խաղացող, չափից ավելի վատ մարզավիճակում գտնվող Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Ֆուտբոլն այն եզակի մարզաձեւն է, որը ազգի գոնե մի մասին այս անհասկանալի իրականությունում ուրախություն է պարգեւում: Չի կարելի այսպես վարվել: Չի կարելի դարպասը վստահել մի դարպասապահի, որը լավն է, բայց պարբերաբար ձգտում է դեպի կոպիտ սխալը: Երկու գոլն էլ իր մեղքով էր: Նա դիտավորյալ բաց թողեց այդ գոլերը: Մինչ գոլերն էլ մի քանի փորձ արեց գոլ բաց թողնելու, բայց գնդակը դապպասին չգնաց:
Չեմ կարող հասկանալ Պետրակովին, որը փոխարինեց Ռանոսին, Սեւիկյանին, Տիկնիզյանին, Սելարայանին:
Եթե նա ուզում էր տեսնել, թե ինչ է լինում թիմի հետ առանց այդ ֆուտբոլիստների, կարող էր հարցնել, կասեինք:
Մի խոսքով, կրկին խայտառակ եղանք: Ոչ, պարտվելը ֆուտբոլում խայտառակություն չէ, բայց խայտառակություն է, երբ պարտվում ես ակնհայտ թույլ, վատ մարզավիճակի մեջ գտնվող թիմի, որը մի ամբողջ խաղակես խաղում է տասը հոգով:
Ոմանք կասեն, թե բա երկիրն այս ու այն վիճակի մեջ է, տարածաշրջանը եռում է, եւ այլն, եւ այլն, ինչ ֆուտբոլ այս իրավիճակում, բայց դե որ դուք չեք հասկանում, թե ֆուտբոլն ինչ է ու ինչ հզոր ուժ ունի պետության վերելքի հարցում, ապա ավելորդ ժամանակ չվատնեմ ու չբացատրեմ, իսկ ֆուտբոլի ղեկավարները պետք է գործին շատ ավելի լուրջ մոտենան: Իրոք, եթե այսպես եք խաղալու, ավելի լավ է չխաղաք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան