Ուկրաինան ցանկանում է, որ Հնդկաստանը կոորդինացնի բանակցությունները Ռուսաստանի հետ. Bloomberg
Ուկրաինան ցանկանում է, որ Հնդկաստանը կոորդինացնի Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները։ Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Նյու Դելիում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Պոլիշչուկին։
The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինացի պաշտոնյաները Հնդկաստանին չեն տեսնում որպես միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ պատրաստ է նպաստել և ցանկացած դեր խաղալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար:
«Ուկրաինան ցանկանում է, որ Հնդկաստանը «կոորդինացնի» բանակցությունները երկու պատերազմող երկրների միջև»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է լուրում:
Պոլիշչուկի խոսքով՝ Հնդկաստանը պետք է ավելի ակտիվ դեր խաղա հակամարտության կարգավորման գործում, եթե ակնկալում է մշտական անդամակցություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Նա հավելել է, որ ինքը չպետք է բավարարվի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հաղորդագրություններ փոխանցող «փոստատարի» դերով։
Դեսպանը նաև հիշեցրել է, որ Կիևը Նյու Դելիին առաջարկել է կոնֆերանս անցկացնել Ուկրաինայի հարցով, սակայն, նա նշել է, որ պարզ չէ՝ հնդկական կողմը կհամաձայնի՞ այդ առաջարկին։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ի անդամ երկիրն Ուկրաինային թույլ է տվել F-16-ներ օգտագործել Ռուսաստանի վրա հարձակվելու համար
- Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան