Աշոտյանի անազատությունը շարունակվելու է տանը՝ ևս 3 ամիս ժամկետով. Մելիքյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտարկության 454-րդ օրն է։ Հուսանք՝ վերջինը։ Նրա անազատությունը շարունակվելու է տանը՝ ևս 3 ամիս ժամկետով։
Նաև քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի բանտարկության 357-րդ օրն է։ Նրա մեկ տարվա անազատությունն ավարտվելու է 8 օրից։
Գործի բերումով ստիպված եմ լինում շատ ժամանակ անցկացնել «ճաղերի հետևում»՝ տեսակցելով պաշտպանյալներիս։ Ու ամեն անգամ բանտերից դուրս գալիս մի բան եմ մտածում՝ ինչքա՜ն կարևոր են մեր օրերը։ Դրանցից յուրաքանչյուրը։ Մեկ առանձին վերցված օրը։ Առավոտը - միջօրեն - իրիկունը - գիշերը»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանը պետք է անհապաղ ազատվի բոլոր տեսակի սահմանափակումներից.Արսեն Բաբայան
- «Եռաբլուրի» հարող փողոցն անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անունով
- Ֆոտոռեպորտաժ Արմեն Աշոտյանի դատական նիստից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները