Եթե Աշոտյանն արդարացվի, ինչպես են փոխհատուցվելու կորսված անազատության բյուր օրերը. Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, անդրադռանալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամաբ խափանման միջոցի փոփոխմանը, գրում է.
«Երեկվա թվացյալ լավ լուրը Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխումն էր. շուրջ 15 ամիս տևած կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Ծանրությունը պատկերացնելու համար. երկուսի դեպքում էլ՝ անազատության մեջ գտնվելու 1 օրը հավասարեցված է ուժի մեջ մտած դատավճռով սահմանված ազատազրկման 1 օրվան։
Առավել ևս, որ տվյալ դեպքում, հիմնավոր ներկայացվ է պարոն Աշոտյանի անազատության մեջ պահելու անհեթեթությունը։ Իսկ, եթե, այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանն արդարացվի, ինչպես են փոխհատուցվելու կորսված անազատության բյուր օրերը։
Մարդու ազատությունը սահմանափակող խափանման միջոցները վեր են ածվել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցողների պատժամիջոցի, իսկ Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ քաղբանտարկյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանի անազատությունը շարունակվելու է տանը՝ ևս 3 ամիս ժամկետով. Մելիքյան
- Աշոտյանը պետք է անհապաղ ազատվի բոլոր տեսակի սահմանափակումներից.Արսեն Բաբայան
- Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան