Ուզում եք ո՞ւր գնալ, կոխցրած, սենց շուտ-շուտ քվեարկեք, հարց մի տվեք, ձեն չհանեք. ՔՊ-ական պատգամավորը՝ Ալեն Սիմոնյանին ու իր գործընկերներին
«Ես հարց չէի տա, բայց հատուկ տալու եմ, որովհետև տեսնում եմ՝ դուք շտապում եք, որ շուտ քվեարկենք»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Ա.Սիմոնյանն արձագանքեց. «Ես չեմ շտապում»։
«Մենք եկել ենք այստեղ աշխատելու համար, ժողովուրդ ջան: Լիքը լուրջ հարցեր կան, դուք ուզում եք ո՞ւր գնաք, կոխցրած սենց շուտ-շուտ քվեարկեք, հարց մի տվեք, ձեն չհանեք, սո՛ւս: Չի կարելի, ժողովուրդ ջան, մենք աշխատավարձ ենք ստանում ու բարձր աշխատավարձ ենք ստանում, և պետք է մեր հարցերով պարզաբանենք էս օրենքները: Հիմա օրենք ենք ընդունել, եկեք մի քաղաքացու հարցնենք, եթե մեկն իմանա՝ ինչի մասին է, ականջներս կկտրեմ։
Ով շտապում է, թող գնա։ Եթե շտապում ենք ժողովուրդ ջան, եկեք այսպես պայմանավորվենք՝ նախագիծը բերենք, ոչ էլ քննարկենք, քվեարկենք գնա: Շատ պրոբլեմ ունենք մեր տնտեսության մեջ, եկեք աշխատենք: Ով շտապում է, թող գնա, մենք էլ մնանք աշխատենք»։
Ա. Սիմոնյանն ասաց. «Պարոն Բագրատյան, բայց ձեզ ո՞վ էր բան ասել, որ դուք վրդովվեցիք, ուզում եմ հասկանալ: Պետք չի ինձ պատասխանել, անջատեք բարձրախոսը։ Որևիցե մեկը որևիցե մեկին չի շտապեցրել, էլ չեմ ասում, որ տախտակի վրա չի երևում, երբ ես նայեցի, որ ձեզ ձայն տամ: Դուք մշտապես երբ հարց եք ուզեցել տալ, տվել եք: Խնդրում եմ՝ չընդհանրացնել և որևէ մեկին չմեղադրել ինչ-որ տեղ շտապելու համար։ Ես հաստատ տեղ չեմ շտապում»:
Մանրամասն՝ տեսանյութում։