Քրեակատարողական հիմնարկներում խայտառակ վիճակ է․ Գառնիկ Դանիելյան
«Արդարադատության նախարարի տեղակալի հետ աշխատանքային հանդիպում ենք ունեցել, քրեակատարողական հիմնարկների բոլոր բացթողումները նշել ենք, բայց ընդդիմության ասածն ինչպես միշտ, չի անցնում։ Քրեակատարողական հիմնարկներում խայտառակ վիճակ է»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ քրեկատարողական հիմնարկներում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված ջրի, դարակների և այլ հարցերի հետ։
«Պետաիրավականը պետք է նիստ գումարեր, մինչև հիմա գումարում է։ Ընդդիմությունը որքան էլ քննդատում է, նույնքան էլ լուծումներ է առաջարկում, որոնց անհաղորդ եք լինում»,- ասաց նա։
Անդրադառնալով սահմնազատման և սահմանագծման կարգին վերաբերող հարցին, պատգամավորը նշեց, որ ՍԴ-ն պետք է այդ կարգը հաստատի,որտեղ քարտեղ նշված չէ։
«Էդ 75 թ․-ի քարտեզը, որ ասում եք լավ բան ա, բա ինչի չեք այդտեղ նշել, որ սահմագծումն ու սահմնազատումն իրականացվի 1975թ․-ի քարտեզով։ Թե՞ Ադրբեջանը մի նոր քարտեզ է թևի տակ դնելու ու ասի ՝ չէ, սա է։ Կամ այլ հարց, եթե Սահմանադրական դատարանը համարի, որ այն օրենքին չի համապատասխանում, ի՞նչ է լինելու դրանից հետո։ Փաստորեն, մինչև հիմա արվածը փաստում եք, որ անօրինական է»,- ասաց Դանիելյանը։