Մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընդունվել է Թեհրանում. Զախարովան՝ «Զանգեզուրյան միջանցքի» մասին
ՌԴ ԱԳՆ-ն բացատրել է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը
Ռուսաստանը Իրանին բացատրել է իր դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ և ելնում է նրանից, որ Թեհրանը լսել է Մոսկվային։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի խոսքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն։
Զախարովան մեկնաբանել է Իրանի ԱԳՆ-ում ՌԴ դեսպանի զրույցի մասին մամուլի հրապարակումները և նշել, որ տեսել է այդ մասին հայտարարություններ, որոնք վերագրվում են Իրանի արտաքին գործերի նախարարությանը։
«Ես էլ տեսա, որ լրատվամիջոցներում այլ մեկնաբանություն կար, բայց ես հիմնվում եմ պաշտոնականի վրա։ Ես տեսա նաև իրանցի պատգամավորների հայտարարությունները, որոնք քննադատում էին Ռուսաստանի դիրքորոշումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով, Ռուսաստանը մշտական կապի մեջ է իրանցի գործընկերների հետ, և Ռուսաստանի Դաշնությունը այդ հարցում տվել է բոլոր անհրաժեշտ պարզաբանումները։
«Մենք ելնում ենք նրանից, որ մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընդունվել է Թեհրանում»,-ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ հակառուսական տեղեկատվական արշավը ոգեշնչվել է որոշակի շրջանակների կողմից, որոնք օգտագործում են բոլոր հնարավորությունները՝ տարաձայնություններ առաջացնելու Թեհրանի և Մոսկվայի ռազմավարական գործընկերության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովայի այդ հայտարարությունը ցինիզմի բավականին էլեմենտ ունի. Կարեն Բեքարյան
- Կբավարարվեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների շահերը․ Զախարովա