Կիևի կողմից իր դեսպանի հետկանչը չի նպաստում Թբիլիսիի հետ մերձեցմանը. Կոբախիձե
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին հետ կանչելու ուկրաինական իշխանությունների որոշումը չի նպաստում երկու երկրների մերձեցմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի դուրս գալը Վրաստանից չի նպաստում հարաբերությունների զարգացմանը»,-ասել է Կոբախիձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականին Ուկրաինան հետ է կանչել իր դեսպանին Վրաստանից այն պատճառով, որ հանրապետությունը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչպես նաև կազմակերպված կերպով վարձկաններ ուղարկել Ուկրաինա։ Կոբախիձեի խոսքով, Կիևը դրանով չի սահմանափակվել և Վրաստանի դեսպանին վտարել է Ուկրաինայից։ «Ուկրաինայում մեր դեսպանը գործնականում վտարվել է երկրից, սա այն դեսպանն է, ով ոչ մի օր չի լքել Ուկրաինան պատերազմի սկզբից ի վեր»,- ընդգծել է Կոբախիձեն։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է իր պաշտոնից հեռացնել Վրաստանում երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարին ՝ դրա պատճառը Կիևի կողմից Վրաստանի վարած ներկայիս դիվանագիտության «չհասկանալն» է։
Հարակից հրապարակումներ`
- Իրակլի Կոբախիձե. Ախալցիխեի համար նախատեսված ԵՄ դրամաշնորհի դադարեցման դեպքում կառավարությունը կփոխհատուցի
- Կոբախիձեն նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ հայտարարությունները շանտաժ է որակել
- Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են Թրամփի և Ֆիկոյի դեմ հարձակումների կազմակերպիչները. Կոբախիձե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան