Իրակլի Կոբախիձե. Ախալցիխեի համար նախատեսված ԵՄ դրամաշնորհի դադարեցման դեպքում կառավարությունը կփոխհատուցի
«Ֆինանսավորումը, եթե ինչ-որ բան դադարեցվել է, ամեն ինչ շատ հեշտ կփոխհատուցվի։ Խոսքը շատ չնչին գումարների մասին է։ Փաստն ինքնին վատ է, որ ստի պատճառով միջոցները դադարեցվում են... Վատն այն է, երբ Եվրամիության ներկայացուցիչները ստի հիման վրա նման գործողություններ են իրականացնում»,- sknews.ge-ի փեխանցմամբ Ախալցիխե կատարած այցի ժամանակ ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ, Եվրամիությունը կասեցրել է Ախալցիխեի քաղաքապետարանի դրամաշնորհը կառավարության կողմից ընդունված և աջակցվող «ռուսական օրենքի» պատճառով։ «Ստեղծագործող կոմպաս» նախագծի շրջանակներում առաջին փուլում պետք է կատարվեր քաղաքապետարանի ողջ տարածքում առկա մշակութային օբյեկտների նկարագրությունը և քարտեզագրումը։ Նույն ծրագրի շրջանակներում քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել Վալեի մշակույթի տան դահլիճը։ Անվճար դրամաշնորհային ֆինանսավորումը դադարեցվել է նաև Ադիգենիի քաղաքապետարանի համար։Քաղաքապետ Գոչա Քիմաձեն նշում է, որ քաղաքապետարանի համար նշված ֆինանսավորման տեսակից ավելի շատ կարևոր է, հասարակական կազմակերպությունների, այսպես կոչված, թափանցիկությունը։
Որոշումից հետո «Հարավային դարպասը» կապ է հաստատել Վրաստանում ԵՄ ներկայացուցչության հետ։ Այստեղ բացատրվում է, որ «Ստեղծագործող կոմպաս – Վրաստան» նախագիծը շարունակվելու է, բայց ոչ թե մունիցիպալ քաղաքապետերի, այլ մասնավոր հատվածի մասնակցությամբ։
«Հաշվի առնելով 2024 թվականի հունիսի 24-ի Եվրոպական խորհրդի եզրակացությունները՝ կապված Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի և ԵՄ օգնության վրա դրա ազդեցության վրա, որոշում է կայացվել դադարեցնել նոր դրամաշնորհային հնարավորությունները քաղաքապետարանների համար «Ստեղծագործող կոմպաս»-ի շրջանակներում։
Չնայած նշված որոշմանը, «Ստեղծագործող կոմպաս»-ը շարունակում է իրագործել նախագիծը՝ Վրաստանի շրջաններում մշակութային և ստեղծագործական ոլորտներին աջակցելու նպատակով։ Այդ նպատակով այս տարվա հունիսին հայտարարվեց դրամաշնորհային մրցույթ հասարակական ստեղծագործական միավորումների համար, որի նպատակն էր խթանել համատեղ ստեղծագործությունը և փորձի փոխանակումը ստեղծագործական շրջանակներում:
«Ստեղծագործող կոմպաս – Վրաստան»-ի իրականացումը ի սկզբանե նախատեսված էր ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, երկու ոլորտների հետ համագործակցությունը կարևոր է մշակութային և ստեղծարար արդյունաբերության երկարաժամկետ զարգացման գործընթացում»,- մեզ հետ զրույցում ասաց Վրաստանում Եվրամիության ներկայացուցիչը։
Եվրամիությունը կասեցրել է Ախալցիխեի քաղաքապետարանի դրամաշնորհը, պատճառը «ռուսական օրենքն է»
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4 800 000 եվրո, իսկ իրականացման ժամկետը՝ 2023-2027 թթ. Եվրամիության ներկայացուցիչը պատմում է այն գործընթացի մասին, որը շարունակվում է ծրագրի իրականացման սկզբից։
Հարակից հրապարակումներ`
- Կոբախիձեն նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ հայտարարությունները շանտաժ է որակել
- Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են Թրամփի և Ֆիկոյի դեմ հարձակումների կազմակերպիչները. Կոբախիձե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան