Քիչ չեն դեպքերը, երբ ֆիթնես դահլիճներում սխալ մարզելով հաշմանդամ են դարձնում մարդկանց. Կարեն Գիլոյան
«Բանն այն է, որ այսօր դաշտն անվերահսկելի է և ֆիթնես դահլիճների գերակշիռ մեծամասնությունն աշխատանքի է ընդունել մարդկանց, ովքեր, որևէ իրավունք չունեն աշխատել այլ մարդկանց հետ և նրանց առողջությունը բարելավել կամ վերականգնել։ Քիչ չեն դեպքերը, որ հակառակը՝ սխալ մարզելով հաշմանդամ են դրաձնում մարդկանց»,- ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին, թե ինչ խնդիր է լուծում ներկայացված օրինագիծը, որը վերաբերում է նաև ֆիթնես ծառայությունների լիցենզավորմանը և արտոնագրմանը։
Փոխնախարարի խոսքով՝ այդ մարզիչները մի քանի անգամ հաճախել են ֆիթնես դահլիճ իրենց կազմվածքը բարելավել են՝ հնարավոր է նաև՝ բնատուր եղանակով, և որոշել են որ պետք է աշխատեն մարդանց հետ, ինչը սխալ է։
Նրա խոսքով՝ Հայաստանում կան միջազգային արտոնագրեր ունեցող մարզիչներ, բայց օրենքն ընդունելուց հետո ֆիթնես դահլիճնորը խնդիրներ կունենան, որը նախատեսում են լուծել։
«Շատ շատերը կկանգնեն խնդրի առաջ, չեն ունենա մարզիչ պահելու հնարավորություն, քանի որ նրանց պետք է պատրաստեն և արդեն երեք տարի է, ինչ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն համապատասխան մասնագիտացմամբ ընդունելություն է իրականացնում և նաև նախատեսում է միջազգային լիցենզիա ունեցող կաղմակերպությունների հետ կաճաժամկետ որակավորման ծրագրեր իրականացնել»,-հայտարարեց Գիլոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ինձ ձերբակալել են. ադրբեջանցի ֆիթնես մարզիչ
- «Ռոստելեկոմը» մրցանակ է շնորհել ֆիթնես հավելված մշակած թիմին