Կրթության փորձագետ. Նորմալ չէ, որ աշակերտը գնալու է դպրոց առանց դասագրքի ու նաև նորմալ չէ, որ դրա համար պատասխանատվություն չեն կրում
«Չի կարելի նորմալ համարել այն դասապրոցեսի կազմակերպումը, երբ ուսուցիչը պետք է մտնի դասարան՝ չունենալով դասագրքի հիման վրա նախապես նախապատրաստած նյութ։ Նաև նորմալ չէ, որ աշակերտը գնալու է դպրոց առանց դասագրքի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանի՝ երեկ հնչեցրած հայտարարություններին։
Նրա խոսքով, եթե նման բան տեղի ունենար նորմալ երկրում, կլինեին իրավիճակի համար պատասխանատուներ։
«Ուղղակի տարակուսելի է, որ մինչ այս պահը պատասխանատուներ չկան։ Մարդիկ այս մասին գիտեին դեռ անցած տարվանից, գրքերն ուշացումով հասան դպրոցներ։ Այս տարի նույն բանը կրկնվեց։ Արդյոք դրա հետևանքով որևէ մեկը չպե՞տք է պատասխանատվություն կրի»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ երեկ Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ դասագրքերի բացակայություն կա 3 առարկայի պարագայում, որոնցից 2-ը «Համակարգչային գիտություն», «Թվային գրագիտություն» առարկան է տարբեր դասարանների, մյուսը 10-րդ դասարանի «Պատմություն» առարկան է։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Դեմոյանի գրախոսականը. 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքն այս տեսքով չի կարող կիրառվել, լուրջ սրբագրումների ու շտկումների կարիք ունի
- 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագիրք չունենք, դա անելու ենք թղթապանակի միջոցով. ԿԳՄՍ նախարար
- ԳԱԱ Պատմության ինստիտուտը՝ 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները