Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»,- նշում են ՊՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ