Հայաստան. երկիր, որտեղ շենք են պայթեցնում առանց նախազգուշացնելու
Սոցիալական ցանցերում հրապարակվել է տեսանյութ, որռտեղ երևում է, թե ինչպես են շենքը պայթեցնում։ Դրա հետևանքով թանձր փոշին երկինք է բարձրանում։
«Հայաստան, երկիր, որտեղ շենք են պայթեցնում.առանց նախազգուշացնելու, առանց ջրցանի, առանց որևէ ապահովագրական զռթուզիբիլի, բնակելի շենքերից 40 մետրի վրա։
Երևան, Զեյթուն, Պարույր Սևակ փողոց, մանկապարտեզների, դպրոցների ու հիվանդանոցների արանքում»,-նշել է տեսանյութը հրապարակած օգտատերը։
Մեկ այլ օգտատեր՝ Դավիթ Հայրապեըյանը ևս տեսանյութեր է հրապարակել ու նշել.
«Սովորական օր Երևանում։ Կամ շենք է փլուզվում, կամ՝ ճանապարհ։
Շատ հետաքրքիր է քաղաքապետարանը կտուգանի՞ տնտեսվարողին մի ամբողջ թաղամաս փոշու մեջ թողնելու համար, թե՞ աչք կփակի, ինչպես Ծիծեռնակաբերդի խճուղու մի ամբողջ կորած գծի վրա։ Հարցս ամբողջապես հռետորական է ...»։
Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ Պարույր Սևակ 5 /1 հասցեում գտնվող շենքի նոր սեփականատերը պատրաստվում է պայթեցնել այն կառուցապատում իրականացնելու համար։ Հարակից շենքերի բնակիչներն անհանգստացած են` պայթեցման աշխատանքները կարող են թուլացնել իրենց շենքերի սեյսմակայունությունը։
Ներքին գործերի նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել պայթեցման եղանակով շենքն ապամոնտաժելուն, Երևանի քաղաքապետարանը գարնանը տվել է քանդման թույլտվություն, բայց հավանություն չի տվել պայթեցման եղանակով քանդմանը։ Սակայն սեփականատերը բնակիչներին համոզում է, որ ունի պայթեցման եղանակով քանդելու թույլտվություն: