Հայոց ցեղասպանությունը վերապրած, իսլամացված հայ կնոջ պատմությունը «Սիրելի F» ֆիլմում
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։ Աքջանը ներկայացրել է, թե ինչպես է մուտք գործել կինոարտադրության ոլորտ, ինչ դժվարությունների է հանդիպել Թուրքիայում հայերի հետ կապված ուսումնասիրությունների ժամանակ:
- Ինչպե՞ս մուտք գործեցիք լուսանկարչության աշխարհ և կինեմատոգրաֆ: Կպատմե՞ք այդ ընթացքի մասին:
- 2001 թվականից աշխատում եմ որպես լուսանկարիչ։ Թեև ես իմ ապրուստը վաստակում եմ լուսանկարչության միջոցով, բայց երբեք լուսանկարչությունը որպես մասնագիտություն չեմ ընդունել: Ես դա որդեգրեցի որպես ինքս ինձ արտահայտելու, իմ միջավայրն ու աշխարհագրությունը հասկանալու և իմ ձևով փոխանցելու գործիք: 2003թ. ես ինձ նման մտածող ընկերներիս հետ միասին հիմնեցի «NarPhotos» լուսանկարչական միությունը: Մենք ցանկանում էինք ստեղծել մի միջավայր սոցիալական վավերագրական լուսանկարչության ոլորտում մեր ստեղծած աշխատանքների համար և ականատես լինել այն ժամանակին ու աշխարհագրությանը, որտեղ մենք միասին ենք ապրում:
Մեր առաջին համատեղ աշխատանքը՝ «MerhaBarev»-ը (թուրքերեն և հայերեն բառերով ողջույն՝ merhaba-բարև), իրականացրել ենք 2006թ․։ Ընդհանուր տասը լուսանկարչիս՝ (հինգը Ստամբուլից և հինգը Երևանից) ելակետն այն էր, որ մեր հասարակությունները բավականաչափ լավ չեն ճանաչել միմյանց: Մենք մտադիր էինք մեկ շաբաթ անցկացնել միմյանց քաղաքներում, սահմանափակ ժամանակում հանդիպել միմյանց և ներկայացնել մեր ժողովուրդներին։
Անահիտի (Հայրապետյան) հետ, ում հանդիպեցի «MerhaBarev»-ի ժամանակ, շարունակեցինք համատեղ աշխատել և պատմություններ պատմել։ 2009-ին գնացինք սահմանամերձ գյուղեր և փորձեցինք պարզել, թե ինչ են մտածում միմյանց մասին գետի երկու ափին ապրող մարդիկ։ Ավելի ուշ՝ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, մենք մեր աչքերն ու ականջները դարձրինք նրանց, ում ձայնը ամենաքիչն ենք լսել՝ Անատոլիայում (նկատի ունի Արևմտյան Հայաստանի և հարակից նախկինում հայաբնակ շրջանները-խմբ․) ապրող հայերին, և լսեցինք նրանց պատմությունները։ Այն ժամանակ, որպես «NarPhotos», ծրագրել էինք համատեղ աշխատանք «4Plus»-ի և Պերճ Արաբյանի հետ 100-ամյակի կապակցությամբ։
Ֆոտոշարքից բաղկացած «Ջերմապատ ժամանակ» աշխատության շրջանակներում որպես «NarPhotos» միության կին լուսանկարիչներ՝ մենք տեսագրել ենք Վանում 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո Էրզրումից Հայաստան բռնի գաղթած հոր և վրաց մոր աղջկա՝ աշուղ Լեյլիի և իր նման երգասան (դենգբեժ) հայ Գուլեի երգերով մեծացած, նրանից ուժ ստացած ու վերջինիս ուղին բռնած դենգբեժ Գազիի հանդիպումը՝ Աղթամարում համերգ տալու համար։ Կարող եմ ասել, որ «Ձայների հետքերով» ֆիլմը առաջին ֆիլմն է, որը կենտրոնանում է նրանց բարեկամության և բանավոր պատմություն կրող աշուղականության ու դենգբեժության (քրդական էպիկական երգասացություն) ավանդույթները պահպանելու ջանքերի վրա։շ
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։