Հրայր Թովմասյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Իր խոսքում Հրայր Թովմասյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի մեկնաբանություններում օգտագործել է գնահատողական հասկացություն։
«Օրինակ՝ ինչ է նշանակում իշխանական մարմինների հեղինակազրկում, ով գնահատեց, թե այդ մարմինը հեղինակազրկվե՞լ է, թե ՝ ոչ։ Այսնինքն՝ որ գործողությունն է հեղինակազրում, ավտոմեքենան առանց ամրագոտի քշող նախարարը հեղինակազրկե՞ց Արդարադատության նախարարությունը, թե ՝ոչ։ Այսնինքն՝ տարակարծիք մեկնաբանություն տվող հասկացություն է»,- ասաց Թովմասյանը՝ ընդգծելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունները լրացուցիչ պարզաբանումների կարիք ունի։
«Կարող ենք էսպերիմենտ անել ու գործող նախարարներին կանչենք, հարցնենք՝ Ձեր ո՞ր արարքի դեպքում նախարարությունը կհեղինակազրկվի»,- շարունակեց Թովմասյանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 12-ին։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչի՞ էր քննիչն իմ ննջարանը նկարում. Թովմասյան
- Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյանը՝ դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան