Շոյգու. Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ ունեցած նախկին պայմանավորվածություններին
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն BRICS և BRICS+ երկրների անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների հանդիպման շրջանակում երկկողմ աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալիի Աքբար Ահմադիանի հետ։
Ըստ Mehr-ի՝ Շոյգուն ասել է, որ իր երկիրը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։
«Ռուսաստանը հավատարիմ է Զանգզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում չի փոխվել»,- Շոյգուի հայտարարությունը մեջբերում է իրանական գործակալությունը ։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Թասնիմ» գործակալությունը, որը մոտ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), հայտնել էին, որ Թեհրանը դժգոհ է, որ Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։ Գործակալությունը հայտնել էր, որ Իրանը, որը նախկինում դեմ էր նախագծին, «դիվանագիտական քայլեր է ձեռնարկել ռուսական կողմին համապատասխան ուղերձ փոխանցելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին. Ալի Խամենեի
- Էրդողան. «Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման համար»
- Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը. Ալի Բաղերին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցի» մասին