Վրաստանում պատգամավորին «ստրուկ» անվանած քաղաքացին տուգանվել է
Վրաստանի քաղաքացի Լեքսո Սամխարաձեն, որ «ռուսական օրենք»-ին աջակցելու համար պատգամավոր Վիկտոր Ջափարիձեին «ստրուկ» էր անվանել, սեպտեմբերի 9-ին տուգանվել է 1000 լարիով։
aliq.ge-ն գրում է, որ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 28-ին։ Սամխարաձեն Ջափարիձեին «ստրուկ» անվանելուց հետո վանկարկել էր՝ «Ո՛չ ռուսական ռեժիմին», «Փախե՛ք, փախե՛ք, առնետներ», «Բիձինայի մոտ եք վազո՞ւմ, ստրուկներ»։ Պատգամավոր Ջափարիձեն այդ պահին նստած է եղել մեքենայի մեջ։ Խանութներից մեկում նա նարինջով հարվածել էր Սամխարաձեին:
Դեպքի հաջորդ օրը պատգամավորը ներողություն խնդրելու նպատակով վերադարձել է խանութ, որտեղ աշխատակիցը նրան ասել է. «Նարինջը խնդիր չի, խնդիրն այն է, որ խլել եք իմ երեխաների ապագան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան