Հայաստան-Ադրբեջան օրակարգի ամենավտանգավոր այս դրույթը նաև ռեգիոնում նոր էսկալացիայի մեծ սպառնալիքներ է պարունակում. Աբրահամյան
«Իրանի մտահոգություններն ու կոշտ հակազդեցությունը, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» անթույլատրության վերաբերյալ, ոչ միայն արտահայտում է Իրանի կենսական շահերը, այլ որոշակի ազդանշաններ է փոխանցում առ այն, որ վերոնշյալ խնդիրը կարող է տարածաշրջանային անկանխատեսելի իրադարձությունների բերել»,- նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, Հայաստան-Ադրբեջան օրակարգի, թերևս, ամենավտանգավոր այս դրույթը ո´չ միայն խնդիր է ՀՀ անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից, այլ ռեգիոնում նոր էսկալացիայի մեծ սպառնալիքներ է պարունակում:
«Ոչ պակաս վտանգավոր իրադրություն է նաև այն տեսանկյունից, որ շահերի բախման կենտրոնում գտնվող Հայաստանի իշխանությունը գործընթացին հետևում է օբյեկտի, իսկ որոշ դեպքերում` լուռ դիտորդի դիրքերից»,- գրել է Տ.Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է. Միրզոյան
- Քաղաքագետ. Պետք է միջանցք պահանջող կողմին համարենք մեր շահերի հետ անհամատեղելի
- Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի տարածքով անցնող միջանցքից, սա գլոբալ խնդիր է, որում ներգրավված է նաև Թուրքիան. Կարեն Միրզոյան
- «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին. Ալի Խամենեի
- Էրդողան. «Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման համար»