Օդի ջերմաստիճանն այսօր 5-6 աստիճանով կբարձրանա
Երևանում սեպտեմբերի 11-12-ին երեկոյան ժամերին, 13-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում սեպտեմբերի 11-12-ին, 13-ին՝ ժամանակ առ ժամանակ, 14-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ին 5-6 աստիճանով կբարձրանա։