Հայտնի է դարձել, թե ամերիկյան պատժամիջոցների պատճառով որքան միջոցներ են կորցրել թուրքական բանկերը
Թուրքական բանկերը 2024 թվականի 8 ամիսների ընթացքում Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ճնշման պատճառով արտահանման եկամուտից կորցրել են մոտ 2 միլիարդ դոլար։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է թուրք տնտեսական մեկնաբան Մուստաֆա Ռեջեփ Էրչինը։
Նրա խոսքով, Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերություններն ամբողջությամբ չեն վատանա, սակայն հնարավորությունները են բաց թողնվել։
«Ինչպե՞ս է Ռուսաստանը հույսը դնելու Թուրքիայի վրա, երբ նա խնդիրներ ունենա։ Վստահ եմ, որ Կրեմլի տնտեսական բլոկի աշխատակազմը տալիս է այս հարցը։ Թուրք գործընկերները նույնպես պետք է մտածեն այս մասին»,-նշել է Էրչինը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի գինեգործները պատժամիջոցներ են խնդրում Հայաստանի և Վրաստանի համար
- Օրբանը ՌԴ դեմ պատճամիջոցները համարում է կրակոց ԵՄ թոքերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան