Մահվան ելքով կրկնակի վրաերթ՝ Երևանում
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20:45-ի սահմաններում «Ford» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա 155 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և կրկնակի վրաերթի է ենթարկվել «Mazda» մակնիշի ավտոմեքենայի կողմից։
«Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդ հետիոտնի մահը։ Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Սևանում վրաերթի ենթարկված 8-ամյա աղջիկը մահացել է
- Մահվան ելքով վրաերթ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ
- «Opel»-ը «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին