Ես իմ թիմին գրեթե չճանաչեցի. Ալեքսանդր Պետրակով
«Ես իմ թիմին գրեթե չճանաչեցի: Ես նրանց հետ ամբողջ ընթացքում խոսում էի։ Այն առաջադրանքները, որոնք տվել էի, թիմը չկարողացավ կատարել»,-Սկոպյեյում ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց 0:2 հաշվով կրած պարտություն հետո կայացած ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Նա նշեց. «Ես համաձայն եմ, սա, իրոք, ամոթ էր։ Սա առաջին հերթին իմ ամոթն էր որպես մարզիչ։ Լատվիայի խաղից հետո խնդրում էի, որ թիմին շատ չգովաբանեք, այժմ էլ խնդրում եմ՝ շատ չքննադատել: Պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Չեմ ուզում ֆուտբոլիստներից որևէ մեկը մեղադրվի այս պարտության համար»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Երանի նրանց, ովքեր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղը չեն նայել. Նազարյան
- Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին
- Հայաստանի հավաքականը մեկնել է Սկոպյե
- Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային