Կարին Տոնոյան. Ինչպե՞ս փրկել «անտարես»-ի տպագրած 3-րդ դասարանի մայրենիի գրքերի տպագրական «միամիտ ու անփույթ» սխալներից
«Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.
«Ինչպե՞ս փրկել ԿԳՄՍ նախարարությանը «անտարես» հրատարակչության տպագրած 3-րդ դասարանի մայրենիի գրքերի տպագրական «միամիտ ու անփույթ» սխալներից կամ «անուղղելի տեխնիկական խոտանից»:
Հարգելի՛ ծնողներ,
որպեսզի մեր երեխաների աչքերն ամեն օր չտեսնեն այս դասագրքի հետնակազմին պատկերված Հայոց բզկտված ու այրվող Եռագույնը, և դիմակազմի Արագածն էլ մենակ ու որբ չմնա առանց Հայկական լեռնաշխարհի մայր Արարատի, ընդամենը պատվիրում եք նման կպչուն թերթիկ և փակում այդ ապազգային հետնակազմը: Անհրաժեշտության դեպքում որակյալ նիշքը (ֆայլ)_ կարող եք վերցնել «Հայ ասպետ» ԿԲՀ-ի կայք էջից:
Առավել ևս, որ նույն հետնակազմին պատկերված երեք դռներից մեկի վրա, ազգային արժեքներ հանդիսացող մեր առասպելների և այբուբենի կողքին պատկերված է քպ տարբերանշանը..... չէ որ դասագրքերը քաղաքականացնել չի կարելի, չէ՞, հարգելի նախարարություն..... ինչպես էլ որ փորձեք այն այլաբանորեն ներկայացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Մայրենիի դասագրքի կազմին այրվող դրոշը «Անտարես»-ը տեխնիկական խնդիր է որակում
- Այրվող Եռագույնն ու ՔՊ-ի խորհրդանիշը՝ «ՄԱՅՐԵՆԻ 3» դասագրքի կազմի վերջին էջին. Հեղինակի պարզաբանումը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են