Հրայր Թովմասյան. Եթե չլինեի ՍԴ-ում, իմ դեմ քրեական գործ չէր հարուցվելու
«Այս քրեական գործը հարուցելիս՝ խախտում է թույլ տրվել. իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիությունն անտեսվել է»,- Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանում դատական նիստի ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով իր պաշտպանական ճառը։
Նա նշեց, որ այնպես չէ ամեն օր դատախազությունը, դատարանները քննել են դատավորի հետ կապված ինչ-որ հանցակազմ, գործողություններ. «Եվ փորձի, և գիտելիքների պակաս կա։ Այդ պակասը զգացվում է ամենասկզբից մինչև վերջ։ Այնպես չէ, որ ամեն օր Սահմանադրական դատարանի դատավոր են դատում։ Ամբողջ համաշխարհային պատմության մեջ չկա դեպք, որ գործող Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք առաջադրվի։
Ես այստեղ դիտավորություն եմ տեսնում՝ սկզբից մինչև վերջ։ Պարզ բաներ կան, որոնք չէր կարող չիմանար գլխավոր դատախազը, որը մեղադրանքն է հաստատել ու մնացած բոլոր մարմինները»։
Հ.Թովմասյանը նշեց, որ չէր անդրադառնա անձեռնմխելիության հարցին, եթե իր դեմ հարուցված քրեական գործը բացառապես պայմանավորված չլիներ իր՝ որպես ՍԴ դատարանի դատավորի կարգավիճակի հետ։
«Գործնականում լինելով ՍԴ նախագահ, դատավոր, անդամ, պետք է օժտված լինեի լրացուցիչ երաշխիքներով՝ քրեական հետապնդումից զերծ մնալու, դատարանի առաջ կանգնելու և պատասխանատվության ենթարկվելու։ Ստացվում է՝ ով ինձ պետք է օգներ, այն ինստիտուտը՝ անձեռնմխելիության, որն ուղղակի իմ՝ որպես դատավորի կարգավիճակի բաղկացուցիչ մասն է, այս երկուսը միասին են պատճառ դարձել, որ իմ դեմ քրեական գործ հարուցվեր։ Եթե չլինեի Սահմանադրական դատարանում, իմ դեմ քրեական գործ չէր հարուցվելու։ Ես ձեզ վստահեցնում եմ»,- դատարանում ասաց Հրայր Թովմասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով
- Հրայր Թովմասյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը
- Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյանը՝ դատարանում
- Հրայր Թովմասյան. Մեղադրող կողմը եկել է դատաքննությանը մի նպատակով
- ՈՒՂԻՂ. Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
- Խոստանում եմ՝ իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը շատ հետաքրքիր է լինելու․ Հրայր Թովմասյան
- ՈՒՂԻՂ. Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
- Նման բան համաշխարհային պատմության մեջ կա՞, եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, ես չգիտեմ. Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանի հիշեցումը. Ամեն ինչ ունի իր երկրորդ խաղակեսը
- Պաշտպան. Մեղադրող կողմը չկարողացավ հիմնավորել Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը
- Պաշտպան. Հրայր Թովմասյանի գործով դատարանը պետք է կայացնի արդարացման դատավճիռ
- Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը ՈՒՂԻՂ
- Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Դատարանի գործողություններն այնքան էլ լեգիտիմ նպատակներ չեն հետապնդում․ Հրայր Թովմասյան
- Ալվարդ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են Հրայր Թովմասյանի հրամանով. Արամ Օրբելյան
- Հրայր Թովմասյանի պաշտպան. Ոչ իրավաչափ մեղադրանքը թույլ չի տալիս մեղադրողին այն հիմնավորել, դատավորին՝ գնահատել
- Հրայր Թովմասյան. Սպասեցի, որ բերման ենթարկեն, տեսա՝ չէ
- Այս փուլում Հրայր Թովմասյանին մեկուսացնելը նպատակ ունի ադրբեջանական փաստաթղթերի անարգել վավերացում ՍԴ կողմից. Ղազարյան
- Դատարանը որոշեց Հրայր Թովմասյանին բերման ենթարկել դատարան
- 2020 թ. սեպտեմբերի սկսզբին ՍԴ-ում ավարտվել է իշխանության զավթումը, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը.Ղազարյանը՝ Հրայր Թովմասյանի դատավարության մասին
- Հրայր Թովմասյանի դեմ գործընթացի նպատակն էր յուրայիններով լցնել ՍԴ-ն. Գոհար Մելոյան
- Դատավոր Գրիգորյանը Հրայր Թովմասյանին հրավիրեց վաղը ժամը 10։00-ին վերսկսվող դատական նիստին
- Հետախուզության թույլտվությամբ Հրայր Թովմասյանի տանը փորձել են գտնել 8 մլն-ը գերազանցող իրեր. Արամ Օրբելյան
- Գործում Հրայր Թովմասյանի մասին ձևակերպումներ չկան, այլ կան ընդամենը որակումներ.Արամ Օրբելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին