Սրանից հետո կխոսենք փաստերի լեզվով․ Հրայր Թովմասյան
Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում , դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ավարտվեց արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը։
Հաջորդ դատական նիստը սպասվում է վաղը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 11։30-ին։
«Այս ողջ քրեական գործը, անկախ հիմքերից, դրդապատճառներից, վստահեցնում եմ՝ առնվազն տասը մահացու հիվանդություն ունի։ Դրանցից մեկի առկայությունը բավարարել է, որպեսզի այս քրեական գործը մահանա, կարճվի։ Բայց դեռ 4,5 տարի է դեռ արհեստական շնչառություն ենք տալիս, արյուն ենք տալիս, ամեն կերպ բրդում ենք՝ էս գործը բերել և հասցնել ինչ-որ հանգրվանի։ Ինձ համար այդ բոլոր մոտիվները պարզ են, բայց որպեսզի չլինի, որ ուղղակի հայտարարում էի, հիմա անցանք փաստերի դաշտ և ես մեկ առ մեկ կասեմ»,- նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը։
Թովմասյանն ընդգծեց, որ հանգիստ իրականացնում է իր պաշտպանությունը։
«Սրանից հետո կխոսենք փաստերի լեզվով»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին
- Հրայր Թովմասյանի գործով նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քնել է
- Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ժամանակ դատավորը պարբերաբար նիրհում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին