Հասարակություն 16:59 12/09/2024

Ասել, թե վարորդը տուգանքի «մատերիալ» չէ՝ Հայաստանում չի գործում. Տիգրան Քեյան

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, այո, կրկնում եմ՝ չգիտեմ, թե որերորդ անգամ: Երբ մենք քաղաքացուն ասում ենք՝ երթևեկության կանոնը խախտի, փողը տուր, քշիր, ու այդպես շարունակ, ի՞նչը փոխվեց: Մենք եկանք, ասացինք, որ կա բալային համակարգ, որ խախտելու որոշակի չափաբաժին ունեն, եթե դրանից ավելի խախտեն, պետք է զրկվեն վարորդական իրավունքից, հետո գնան վերահաստատեն վարորդի իրենց կարողությունը, որից հետո պետությունը հնարավորություն կտա մեքենա վարել, քանի որ նրանց մեքենա վարելը ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների անվտանգության հարցն է: Եվ հետևաբար, այո, քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ»։

Panorama.am-ը «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանին խնդրեց մեկնաբանել, թե արդյո՞ք վարորդը տուգանքի  «մատերիալ» չէ և արդյո՞ք բալային համակարգը ծառայում է իր նպատակին՝ ինչպես Փաշինյանն է ասում։

«Օրենքը խստացնող է և փորձում է մարդկանց զսպել, որ խախտումներ չանեն, քանի որ այն վարորդական վկայականի կասեցում, ընդհուպ մինչև վկայականից զրկում է նախատեսում, Այդ պատճառով էլ շատ խախտում անող վարորդների համար այն զսպող մեխանիզմ է եղել։ Այսինքն այն որոշակի իմաստով կարողացել է զսպի, բայց հետևյալ իրավիճակն ունենք՝ այն մարդիկ, որոնց վարորդական իրավունքները կասեցվել են, նրանք կասեցված երթևեկու են, մյուսները, որոնք զրկվել են, զրկված են երթևեկում՝ չկարողանալով վարորդական վկայականներ հանել։ Այդ դեպքում ընդամենը վարորդներին բռնում տուգանում են։ Այսինքը վարորդական վկայական չունենաս, կարող ես հանգիստ երթևեկես, միակ խստացնող նորմն է, որ հանկարծ խմած չլինես, եթե խմած լինես քրեական պատասխանատվության կենթարկվես՝ ալկոհոլ ընդունած և առանց վարորդական իրավունքի երթևեկելու համար, իսկ մնացած դեպքերում ինչքան գիտեմ 25 հազար դրամ է տուգանքը։

Չեմ կարծում, որ տուգանքի քանակի փոփոխություն է իրականացվել, որովհետև ոչ բոլոր խախտումների համար է բալերի համակարգը կիրառվում, մի շարք խախտումներ կան, որ բալեր էլ չեն կիրառվում։ Ասել, որ վարորդը տուգանքի «մատերիալ» չէ՝ Հայաստանում չի գործում։ Մեր մոտ այն կգործի և ես կհամոզվեմ, որ մենք տուգանքի ապրանք չենք այն ժամանակ, երբ նվազ նշանակության խախտումները չեն արձանագրվի։ Օրինակ՝ թեթև հոծ գիծ տրորելը, կամ մեկ վայրկյանից ավել սխալմամբ երկրորդ գիծ կանգնելը։ Եթե նայենք նման տուգանքների վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ երկրորդ գծում մեկ րոպեսից մեկ վայրկյան անցնում է տուգանքը գալիս է և էական չէ, թե այդ մարդը 1 կամ 2 վայրկյան է ավել և թե արդյոք կանգնելուց այդ վարորդը երթևեկությանը խոչընդոտել է, թե ոչ։ Համաձայն եմ, որ եթե մարդը մեկ րոպեից ավել կանգնել է և երթևեկությանը խոչընդոտըել է՝ այդ ժամանակ տուգանքը գա, բայց եթե երթևեկության չի խոչընդոտել, ապա այդ վարորդին չպետք է տուգանեն։

 Հայաստանում ի հայտ եկած նոր խախտում կա, որ շատ են կիրառում։ Դեղին լույսը երբ փոխում է, դու տեղից շարժվում ես, չես նկատում, կամ եթե այդ դեղինի տակ ես անցնում, քեզ 25 հազար դրամ տուգանում են և երկու տուգանային միավոր են հանում, կարմիր լույսի տակ երթևեկելու խախտում է գալիս, բայց իրականում այն իր վտանգավորության աստիճանով շատ թույլ է, որովհետև այդ խախտումները հիմնականում գալիս են այն վայրերից, որտեղ երթևեկությունը ծանրաբեռնված է, խաչմերուկ են փորձում մուտք գործել և այդ իրավիճակում հնարավոր չէ այնպիսի վտանգավորության աստիճան ստեղծվի, որ կարմիր լույսին առհասարակ չես ենթարկվել, բայց պատժվում ես նույն չափով, նույն խստացված նորմով տուգանվում ես։

 Ասել, որ այդ համակարգն օգուտ չի տվել, սխալ կլինի, բայց այն օգուտն, որն ակնկալվում է, չի տալիս, որովհետև ցանկացած վարորդ երթևեկելիս կարող է պարզ տեսնել, որ այնտեղ, որտեղ տեսախցիկ չկա, ինչպես ուզում՝ վարում են, նույնիսկ խաչմերուկներում կարմիր լույսի տակ էլ չեն կանգնում։ Մարդու գիտակցության մեջ չի մտել, որ խախտում անելը լավ բան չէ, գլուխ գովելու չէ, պետք է խախտում չանել։ Առանց տեսախցիկներով հատվածում ամեն առավոտ կարող են գնան նայեն, ով ինչպես ուզում՝ երթևեկում է՝ էլ հանդիպակած, էլ կարմիր լույսի տակով անցնել... Մինչև տեսախցիկի մոտ հասնելն, ով ինչպես ուզում է՝ երթևեկում է։  Մենք առաջարկում ենք անվտանգությունն ապահովելու համար երթևեկության հանդիպակած գոտիները պլաստիկե ձողերով իրարից արգելափակել, որպեսզի վարորդը եթե դուրս գա հանդիպակած գոտի, էլ չկարողանա հետ գնալ, կամ վերադառնալու համար իր մեքենան վնասի։

Բալային համակարգը տուգանքների քանակի վրա չի ազդել, որոշ վարորդների վրա ազդել է և ստիպել է, որ այդ մարդիկ իրենց մեքենան ամրացնեն իրենց բարեկամներից մեկի անունով, ով  բալեր մի քիչ շատ ունի, որ իր վարորդական իրավունքը չկասեցվի։ Կարելի է ոստիկանությանը հարցում անել, թե 2022-24 թթ որքան դիմում են ունեցել ակտերի վերահասցեաորման, երբ մեկ վարորդը դիմում է, որ իր վրա գրված խախտումը վերահասցեագրվի մեկ ուրիշի վրա։ Եթե նայենք այս գործընթացի դիմումների նախկին և ներկա քանակների տարբերությանը, ապա պարզ կլինի, թե ինչ է կատարվում, թե ինչպես դու կարող ես տարեկան օգտվել, ոչ թե 9 բալից այլ՝ 90-ից։ Հերիք է, որ դու 10 բարեկամ, կամ վարորդական իրավունք ունեցող պապի և տատի ունենաս, կկցես մեքենային և հանգիստ խախտումներով կերթևեկես։

 Մենք մահվան ելքով վթարների ոչ մի նվազում չունենք։ Իրավիճակից միակ պարզ ելքան այն է, որ մարդկանց սովորեցնենք ամրակապեն, հարգեն երթևեկության կանոնները, կարգապահ լինեն։ Պետք է կրթել։ Եթե չկրթենք՝ չենք ունենա անվտանգ երթևեկություն։ Պետք է մարդկանց մեջ այն գիտակցությունը ներդրվի, որ խախտում անել չի կարելի և մինչև այն կրթական ռեֆորմով չլուծվի՝ խնդիրները կմնան»,- ասաց Տիգրան Քեյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:28
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով, մեղադրող դատախազի...
Աղբյուր` Panorama.am
11:10
2025 թ.-ին կթանկանան էլեկտրաէներգիան, գազը, ջուրը. Նաիրի Սարգսյան
2025 թվականի բյուջեով կառավարությունը կրկին հարկային մեծ մուտքեր է նախանշել, բայց այն արդեն ապահովելու է ՀՀ սովորական քաղաքացու գրպանի հաշվին՝...
Աղբյուր` Panorama.am
11:04
Վաշինգտոնում հասկանում են՝ հայերը փող հաշվել գիտեն. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է, որ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի ուղին անխուսափելի է։ «Ռիա Նովոսոտի» գործակալության փոխանմամբ,...
Աղբյուր` Panorama.am
10:44
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
10:15
Սիմոնյանի խոսնակը հերքում է «Հրապարակ»-ի լուրը
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը հերքում է «Հրապարակ»-ի լուրը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել...
Աղբյուր` Panorama.am
10:13
Սպիտակի ոլորանները փակ են
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանը ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:49
Գվարդիոլան հետխաղյա ասուլիսին հայտնվել է վնասվածքներով
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ է վրդովվել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի «Ֆեյենորդի»...
Աղբյուր` Panorama.am
09:36
Խոսնակ. Քննչական կոմիտեում քաոս չկա
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն արձագանքել  է մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Հարութ Սասունյան. Գիրքը բացահայտում է 1890-ականների թուրքական ջարդերից փրկված հայերի 8000 նամակները
Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան...
Աղբյուր` Panorama.am
09:19
Սեդրակ Երկանյանի ծննդյան և մասնագիտական հոբելյաններին նվիրված համերգ կանցկացվի
Մշակույթի  վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ծննդյան 70, ստեղծագործական գործունեության 55 և «Տաղարան» հնագույն երաժշտության...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով 2 շաբաթ Է ղեկավար չունի, առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
09:16
Նոյեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.88դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՍՄՍ հաղորդագրություններով պաշտոնանկ անելու սարսափը մարզեր է հասել:...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է Աղազարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ինչու են դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Մեկնաբանում է Սուրեն Պարսյանը
Վերջին օրերին Հայաստանի արտարժույթի շուկայում որոշակի տատանումներ են նկատվում, դոլարն ու եվրոն սկսել են արժեվորվել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, որ Փաշինյանի «խնդրանքով» մանդատից հրաժարվելու դիմում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել այն երջանիկ հեղափոխականների...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս։ Մեզ հայտնի...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հրդեհ է բռնկվել Բալահովիտի մանկապարտեզում
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ...
Աղբյուր` Panorama.am
08:48
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:45
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան պատճառները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}