Կանայք Փարիզում դատապարտվել են՝ պնդելու համար, որ Մակրոնի կինը տղամարդ է ծնվել
Փարիզի դատարաններից մեկում այսօր դատավճիռ է կայացվել երկու կանանց նկատմամբ, ովքեր պնդում էին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթը, տղամարդ է ծնվել։ Այս մասին հայտնում է МК -ն՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
Փարիզի դատարանում կայացել է Նատաշա Ռեյի և Դելֆինա Ժեգուսի դատավարությունը։ Առաջին տիկինը չի ներկայացել դատարան, նրա շահերը պաշտպանել է փաստաբանը։
Բրիջիտն ու նրա եղբայրը՝ Ժան Միշել Տրոնյեն, Ռեյին մեղադրում են զրպարտության մեջ։ Բրիջիթ Մակրոնի փաստաբանը պահանջել է երկու կանանց տուգանել 10 հազարական եվրոյով՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև վճարել մոտ 3 հազար եվրո՝ որպես դատական ծախսեր։
2021 թվականի դեկտեմբերին ինքն իրեն անկախ լրագրող համարող 50-ամյա Ռեյը Յութուբում տեղադրված տեսանյությում հայտարարել էր, որ Մակրոնի դպրոցի ուսուցչուհի Բրիջիթը (նա 24 տարով մեծ է Մակրոնից) իրականում ծնվել է տղա, նրան անվանել են Ժան-Միշել: Տեսանյութը շատ արագ տարածվել էր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան