Ադրբեջանը գործել և գործում է միջազգային հանցագործnւթյnւններ. Ալավերդյան
«Ադրբեջանը գործել և գործում է միջազգային հանցագործություններ։ Դրա մասին արդեն տարբեր կազմակերպություններ են հայտարարում։ Դա գրեթե պարզ ձևով պետական մակարդակով արտահայտել են մի քանի պետություններ»,- կառավարության մոտ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի կողմից կազմակերպված շտապ հավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
Նա ընդգծեց՝ մինչև Հայաստանը չպահանջի, որ Ադրբեջանը պատժվի միջազգային իրավունքի համաձայն, մնացած բոլոր խոսքերը սպեկուլյացիա են։
«Հստակ պետք է նշել, թե ինչ հանցագործություններ է գործել հայերի դեմ՝ ցեղասպանական, այսինքն մարդկության դեմ հանցագործություն, մարդասիրական, երբ վայրենի կեցվածքը են դրսևորել են ոչ միայն ողջերի, նաև զոհվածների մարմինների հանդեպ, հենց դա կոչվում է մարդասիրության դեմ հանցագործություն, ռազմական հանցագործություն։
Այդ հանցագործությունների համար Հայաստանը պարտավոր է պահանջի պատժվել Ադրբեջանի ղեկավարությունը»,- ասաց Լ.Ալավերդյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորի գրպանում պետք է գժի թուղթ դնել, քանի որ նման մտքեր առողջ մարդը չի կարող արտաբերել.Մանուկյան
- Արցախցիների իրավունքների մասին պահանջագիր՝ կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին