Մենք երկու բան ենք արագ անում՝ մեկն ավտո քշելն է, մեկ էլ ճաշի սեղանի շուրջ ենք մեծ արագություն բացում. Փաշինյան
«Մեր երկրում բոլորս արագության հետ խնդիր ունենք, երկու բան ենք արագ անում՝ մեկ ավտո քշելն է, մեկ էլ ճաշի սեղանի շուրջ ենք մեծ արագություն բացում, մնացած ամեն ինչը դանդաղ է»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ որպես կառավարություն իրենք էլ դանդաղ են շարժվում և մտածում, քրեական վարույթները, դատավարություններն էլ են դանդաղ իրականացվում։
«Որոշումները կայացնելու մեր գործողություններն էլ են դանդաղ, իրադրությունը վերլուծելու և հասկանալու հմտությւոնն էլ է դանդաղ, իրավիճակներին արձագանքելու մեր մենթալիտետն էլ է դանդաղ»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով որ փրկրարարներն էլ են դանդաղ,քանի որ «կռանտը» բացելն էլ է դանդաղ, բայց կյանքեր կարող են փրկել։
Ըստ նրա՝ չի եղել դեպք, որ զինվորական ծառայության հետ կապված որևէ տեղ գնա ու իր աչքը չծակի, որ դանդաղ են շարժվում։
«Մենք ժամանակակից աշխարհից հետ ենք մնում, որովհետև դանդաղ ենք, մեզ վազքն էլ, քայլքն էլ, ամեն ինչն էլ դանդաղ է»,- ասաց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- ՆԳ նախարարը շատ է դժգոհում, որ ճանապարհները լավ վիճակում են, վարորդներն ինքնանպատակ գազ են տալիս. Նիկոլ Փաշինյան
- «Եվրաջաստն» ունի տեղեկատվական բազա գույքերի վերաբերյալ, որոնք իրավունք ունենք հայցել և ստանալ. Աննա Վարդապետյան
- 2024 թ.-ին 17.8 %-ով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, նաև զենքի գործադրմամբ. Աննա Վարդապետյան