Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր ցերեկը Երևանում սպասվում է +31-+33 աստիճան տաքություն։
Մարզերում սեպտեմբերի 12-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 13-14-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ին 5-6 աստիճանով աստիճանաբար կնվազի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին