ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը սխալմամբ ոգեկոչել է մահապшրտ-шհшբեկիչների հիշատակը
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է արել՝ ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի՝ պատահաբար զոհերի թվում ներառելով «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալներին։
«Դրոշը, որը կախված է մեր շտաբում, հիշեցնում է սեպտեմբերի 11-ի իրադարձությունների և մեր առաքելության նպատակի մասին: Ազատության և զոհաբերության վկայություն, այն հարգում է բոլոր 2996 զոհվածների հիշատակը, ներառյալ մեր գլխավոր հատուկ սպա Քրեյգը Թ. Միլլերին և հատուկ գործակալ Չարլզ Լ. Ֆրենդին»,-գերատեսչության՝ արդեն ջնջված հրապարակումից մեջբերում է արել Daily Caller-ը :
Ավելի ուշ Գաղտնի ծառայությունը հաղորդագրություն է թողարկել ուղղված տարբերակով և հաստատել նախկին սխալը:
«Նախնական հաղորդագրության մեջ մենք սխալմամբ նշել ենք մահացածների ընդհանուր թիվը, որոնց թվում են 19 ահաբեկիչները… Մենք խորապես ներողություն ենք խնդրում սխալի համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Ահաբեկիչների առևանգած երկու մարդատար ինքնաթիռներ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին մխրճվել են Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակների մեջ՝ ամբողջությամբ ոչնչացնելով դրանք։ Ահաբեկիչների կողմից վերահսկվող ևս մեկ ինքնաթիռ մխրճվել է Վաշինգտոնում պաշտպանության նախարարության շենքի արևմտյան թևի վրա։ Չորրորդ մարդատար ինքնաթիռը, որը նույնպես առևանգվել էր ահաբեկիչների կողմից, ընկել և կործանվել է Փիթսբուրգ քաղաքի մոտ (Փենսիլվանիա): Պաշտոնական տվյալներով՝ հարձակումների հետեւանքով զոհվել է 2977 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ կոնգրեսականը ստել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ մոր մահվան մասին
- Բայդենը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ում սահմանած արտակարգ դրությունը
- «Որքան արժե կյանքը» թողարկվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի մասին դրամայի թրեյլերը