Շատ նորմալ է, որ քաղաքացիները КТ-ի կամ МРТ-ի համար 1-2 ամիս պետք է սպասեն. Նախարար
«Ոչ մի բան չի սպառվել։ Այս պահին մենք չունենք որևէ ծրագիր, որում ունենք մինչև 1 ամսից ավելի հերթագրում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով պետպատվերները սպառվելու հետ կապված քաղաքացիների դժգոհություններին։
Նա նշեց, որ չգիտեի՝ ով է դժգոհել, եթե կոնկրետ դժգոհություն կներկայացնեն, կհասկանանք, թե ինչումն է դժգոհությունը։
Դիտարկմանը, մարդիկ դիմում եմ МРТ-ի, КТ-ի համար, ասում են պետք է լինի 1-2 ամսից, Ա. Ավանեսյանն ասաց. «Այո, շատ նորմալ է։ Այս պահին երկու ամիս էլ չեն սպասում, հերթը մինչև մեկ ամիս է»: