2024 թ.-ին 17.8 %-ով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, նաև զենքի գործադրմամբ. Աննա Վարդապետյան
«Առաջին կիսամյակում ունենք հանցագործության 18818 դեպք, մինչդեռ 2023 թվականին 19891 դեպք է եղել։ 18818 հանցագործությունների դեպքերի 81.7 %-ը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են»,-կառավարության նիստում հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հայտարարեցին, որ հանցավորությունը Հայաստանում աճել է, «խեղդում է ժողովրդին» և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին առաջարկեց ներկայացնել վիճակագրական տվյալներ։
Գլխավոր դատաղազը նշեց, որ 2023 թվականի կառավարության տարեկան հաշվետվության մեջ էր արձանագրված հանցավորության աճը։ Բայց 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կա նվազում։
«Ծանր հանցագործությունները ևս նվազել են 8.2 %-ով, եթե վիճակագրությունից հանենք հանկարծամահությունները։ Բայց դրան հակառակ ունենք մեզ մտահոգող վիճակագրություն՝ 17.8 %-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, մտահոգիչ է, որ աճել է զենքի գործադրմամբ ծանր հանցագործությունների թիվը»,-ներկայացրեց Վարդապետյանը։
Փաշինյանն էլ հավելեց. «Երբ հնչում են կրակոցներ՝ այն լսում են շատ մարդիկ, դրա մասին խոսակցությունն արագ տարածվում է, դառնում է լուրջ քննարկման առարկա և իհարկե և այն կարող է տագնապ հարուցել»։
Փաշինյանը նաև ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո հայաստանում շատ է անհայտ կորած զինամթերքը։
Վարդապետյանը նշեց, որ թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել է 29.3 %-ով
Դատախազը հավաստիացրեց, որ 2024 թվականի առաջին կիսամյակին նվազել է նաև ճանապարհատրանսպորտային միջադեպերի և զոհերի թիվը։
Հարակից հրապարակումներ`
- Անզեն աչքով է երևում հանցագործության մակարդակի բարձրացումը Հայաստանում ․ ՔՊ-ական պատգամավոր
- Դրա համար էլ դատավորին բացարկի միջնորդություն եմ ներկայացրել, այլ ոչ թե քրեական հանցագործության մասին հաղորդում. Օրբելյան
- Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել, երկու անձ կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան