Բախվել են «Citroen Jumper»-ը, «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, կա 6 վիրավոր
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 94 կմ հատվածում բախվել են «Citroen Jumper» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ավտովթարի հետևանքով մահացած երեխաների մոր վիճակը ծայրահեղ ծանր է
- 3 ամսական երեխայի ու նրա 10-ամյա քրոջ մահվան պատճառ դարձած վթարի գործով նախաքննություն է կատարվում
- Գյումրիում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայով տեղափոխվող հղի կինը ծննդաբերել է