Նոր մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում և չեմ տա. Գևորգ Պապոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչ երեկ հանրապետության վարչապետը նշեց, այդ հարցի շուջ իմ մեկնաբանություններն ուղիղ այնպիսին են, ինչպիսին երեկ վարչապետն է ասել»,-կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում նշված Մեղրիի ճանապարհի ռուսական վերահսկողության մասին դրույթը։
Պապոյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե խաղաղության պայմանագրի 17 կետերից ո՞ր մեկն է հանվել, քանի որ Փաշինյանը նախորդ օրը խորհրդարանում հայտարարել է, որ քննարկվող փաստաթղթում կետերը 16-ն են։
Հարցին, թե ինչ էր նշանակում Փաշինյանի այն մեկնաբանությունը, որ ռուսական կողմը գետնի վրա չի վերահսկելու Մեղրիով անցնող ուղին՝ Պապոյանն ասաց. «ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ ասվածն ամբողջական էր և նոր մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում և չեմ տա»։
Նախարարը հայտնեց, որ շատ կարևոր միջոցառման է շտապում, որը վերաբերում է կայանալիք գինու փառատոնին, որի շրջանակներում Հայաստան են ժամանել 20 երկրի 120 ներկայացուցիչ։
Պատասխանելով դիվերսիֆիկացիայի անվան տակ ՌԴ-ի հետ տնտեսական կապերը խզելու միտման մասին հարցին՝ Պապոյանն ասաց. «Եթե մեր երկրի առևտուրը ԱՄՆ-ի հետ լիներ 80 %, մնացածի հետ՝ 20%, ես էլի կխոսեի տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Բայց հարցն այստեղ ցրողական է. Լևոն Քոչարյանը Փաշինյանին
- Սուրենյանց. Փաշինյանը դարձել է ազգային աղետի հոմանիշ