Կարծում եմ Հայաստանն այդ ռիսկին պետք է գնա. Դարոն Աճեմօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
«Ես գաղափար չունեմ, բավականին բարդ է, քանի որ կա պատմական թշնամություն»,-ասել է աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն՝ Tribune.am-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, արդյոք տեղի կունենա հայ-թուրքական սահմանի բացում, ինչի շուրջ հիմա բանակցություններ են ընթանում։
«Բայց ամենակարևոր մասն այստեղ այն է, որ Թուրքիան շատ շահավետ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ու ամենակարևորն այն է, թե այդ հարաբերություններում Թուրքիան ինչ դեր ունի, կկարողանա՞ Էրդողանը սանձել Ադրբեջանին, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված Ադրբեջանից։ Ես Ձեր հարցի պատասխանը չունեմ, քանի որ չգիտեմ, թե Էրդողանը որքանով ազատ է իր որոշումներում, կամ կցանկանա՞ բացել սահմանը, թե՞ ոչ»,-ասել է տնտեսագետը։
Անդրադառնալով այն կարծիքին, որ սահմանը բացելու դեպքում Հայաստանի տնտեսության համար ահավոր հետևանքեր կլինեն, կտուժեն տեղական արտադրողները, հայտնի տնտեսագետը նշել է.
«Հայաստանի համար դա չափազանց կարևոր է, Թուրքիայի համար՝ ոչ։ Դրանից Թուրքիան շատ չի շահի։ Կարծում եմ Հայաստանն այդ ռիսկին պետք է գնա, քանի որ Հայաստանն այլ կերպ չի կարող դիմակայել, ամբողջ աշխարհի համար առևըոր անելը շատ կարևոր է Հայաստանի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան