Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին
«Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը հասնելւ համար ոչ մի բանի առաջ չեն խորշել»,-այս մասին հայտարարեց արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը։
Նրա խոսքով, այդ նպատակին հասնելու համար գործի է դրվել ողջ համակարգը, քրեական գործեր են հարուցվել իր մտերիմների, գործընկերների նկատմամբ, որոնք հետո արդարացվել են։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընդհատեց Թովմասյանին, ասաց՝ սույն գործի հետ առնչություն չունեն Թովմասյանի հայտարարությունները, թույլ չի տալիս շարունակել ելույթը։
«Այսինքն առնչություն չունի՞, որ ես ասում եմ իմ լիազորությունները դադարեցվել են քաղաքական պատճառներով»,-ասաց Թովմասյանը, ինչին ի պատասխան դատավորը սպառնաց սահմանափակում կիրառել։
«Մի վախեցրեք էլի, չեմ վախենում Ձեր սահմանափակումներից, կարաք հիմա էլ դադարեցնեք, գնաք խորհրդակցական սենյակ, կարաք հեռացնեք։ Հեռացրեք, եթե սա եք ուզում, ես Ձեզ ճշմարտությունն եմ ասում»,-ասաց նա։
Մանրամասները ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի գործով նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քնել է
- Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ժամանակ դատավորը պարբերաբար նիրհում է
- Հրայր Թովմասյան. Եթե չլինեի ՍԴ-ում, իմ դեմ քրեական գործ չէր հարուցվելու
- ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան