Թուրքիան Թրամփի նախընտրական քարոզարշավին տրամադրել է 100 հազար MAGA գլխարկ
Թուրք արտադրողները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին մատակարարել են 100 հազար կարմիր գլխարկներ՝ «Make America Great Again» մակագրությամբ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին «Դունյա» թերթին ասել է Թուրքիայի գովազդային ապրանքների արտադրողների ասոցիացիայի նախագահ Պրոմոթյուրք Մեհմեդը։
«Այն գլխարկները, որոնք Թրամփն օգտագործել է իր նախընտրական արշավում, բաժանել է իր կողմնակիցներին և ինքն է կրել, պատրաստված են Թուրքիայում։ Պիտակի վրա կա «Made in Türkiye» տարբերանշանը>,-ասել է նա։
Ասոցիացիայի ղեկավարը նշեց, որ այս ընկերության արտադրությունում աշխատում է 600 մարդ՝ տարեկան արտադրելով մոտ 12 մլն գլխարկ։
«Ընկերությունը մեկ շաբաթվա ընթացքում արտադրել է գլխարկներ Թրամփի քարոզարշավի համար, և մեկ ամսվա ընթացքում այդ ապրանքներից 100 հազար միավոր է մատակարարվել Թրամփի քարոզչական շտաբ»,-հավելել է Մեհմեդը:
Նա նաև նշել է, որ ընդհանուր առմամբ Թուրքիայում գովազդային և հուշանվերային ապրանքների արտադրության մեջ ներզբաղված է մոտ 500 հազար մարդ։ Նման ապրանքները, նրա խոսքով, պահանջված են ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ ակտիվորեն պատվիրվում են այլ երկրների կողմից։ Ասոցիացիան ակնկալում է արտահանման ծավալները հասցնել 10 մլրդ դոլարի։
Հարակից հրապարակումներ`
- Ավարտվեց Թրամփ-Հարիս առաջին դեբատը
- ABBA-ն արգելել է Թրամփին օգտագործել իր երաժշտությունը նախընտրական միջոցառումների ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան