Թրամփը հրաժարվում է բանավեճերի ևս մեկ փուլ անցկացնել Հարիսի հետ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է բանավեճերի նոր փուլ անցկացնել իր դեմոկրատ մրցակցի՝ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երբ բռնցքամարտիկը պարտվում է մենամարտում, նրա բերանից առաջին բառերն են. «Ես ուզում եմ նորից մենամարտ»: Հարցումները հստակ ցույց են տալիս, որ ես հաղթել եմ երեքշաբթի երեկոյան բանավեճում ձախակողմյան դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, և նա անմիջապես երկրորդ բանավեճ է պահանջել»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում և հավելել. «Նա չներկայացավ Fox-ի բանավեճին և հրաժարվեց նկարահանվել NBC և CBS հեռուստաալիքներով: Քամալան պետք է կենտրոնանա այն ամենի վրա, թե նա ինչ պետք է աներ վերջին մոտ չորս տարիների ընթացքում: Երրորդ բանավեճ չի լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Թրամփի նախընտրական քարոզարշավին տրամադրել է 100 հազար MAGA գլխարկ
- Ավարտվեց Թրամփ-Հարիս առաջին դեբատը