«Ժողովուրդ». ՔՊ-ական իշանության օրոք 10 հազար դրամով տուգանվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՔՊ-ական իշանության օրոք 10 հազար դրամով տուգանվել է համայն հայության հոգևոր առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Ամենևին էական չէ՝ ինչի համար, էական չէ, թե որքան է կազմում տուգանքի գումարը, երևույթն ինքնին տգեղ է, անընդունելի և վրեժխնդրություն հիշեցնող:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթղթերը, որոնք վկայում են տուգանքի և դրա դեմ ներկայացված բողոքի մասին: Եվ այս անթույլատրելի երևույթի դեմ պայքարի լավագույն ձևը հավատավոր դառնալն ու մեր սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: