Լուկաշենկո. Կարծում եք՝ Հայաստանին ինչ-որ տեղ սպասո՞ւմ են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպել է իր երկում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներին։ Նա ընդգծել է հայկական համայնքի կարևոր դերն ու նկատել, որ Բելառուսի առաջին ղեկավարներից մեկը՝ Ալեքսանր Մյասնիկյանը հայ է եղել։
Մինսկ քաղաքի հայկական մշակութային և կրթական ընկերության «Հայաստան» հասարակական միավորման նախագահ Գեորգի Եղիազարյանը Լուկաշենկոյին առաջարկել է քննարկել հաղթանակի 80-ամյակի առթիվ Մինսկի փողոցներից մեկը Իվան Բաղրամյանի անունով կոչելու հարցը։
«Նա մեծ մարդ է մեզ համար, բելառուսների համար՝ հաստատ»,-ընդգծել է Լուկաշենկոն։
Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ, ասել է, որ այս իրավիճակում իրենք մեղք չունեն։
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, մենք համագործակցել ենք ինչպես ամենամտերիմ մարդիկ, օգնել ամեն հարցում։ Բայց, տեսնում եք, ցանկացան Արևմուտք, ԵՄ»,-ասել է նա։
Լուկաշենկոն կոչ է արել ցանկացած դեպքում չկորցնել աանդական գործընկերների հետ հարաբերությունները. «Ամեն ինչ էլ լինում է, բայց մի կորցրեք այն, ինչ ունեք։ Մի կորցրեք այդ բարեկամությունը, եղբայրությունը։ Այն տնտեսական միասնական շուկա է, փոխօգնություն է։ Ինչ է, կարծում եք Հայաստանին ինչ-որ տեղ սպասո՞ւմ են։ Ոչ մեզ, ոչ Հայաստանին, ոչ Ուկրաինային ոչ ոք որևէ տեղ չի սպասում։ Ամեն մեկն իր հարցերով է զբաղված։ Նրանք ցանկանում են իրենց խնդիրները լուծել մյուսների հաշվին։ Հայերը շատ խելացի են, շուտով նրանք կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին
- Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Բելառուսի ԱԳՆ
- Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի դեսպան. Փաշինյանը պետք է դեռ իրավիճակն իր համար պարզի
- Ես, Հայաստանի պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս այլևս չի այցելի. Փաշինյան