Բոլորի գրպանում պետք է գժի թուղթ դնել, քանի որ նման մտքեր առողջ մարդը չի կարող արտաբերել.Մանուկյան
«Այս իշխանությունների հետ որևէ հաղթականություն չսպասել։ Պարտության սիմվոլները չեն կարող որևէ առողջ միտք ունենալ»,- կառավարության մոտ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի կողմից կազմակերպված շտապ հավաքի ժամանակ ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ում որդին մահացել է 44-օրյա պատերազմում։
Ըստ նրա, այն հանդիպումները, որոնք կան այսօրվա իշխանության օրակարգերում, գնում են հերթական պարտությունը վավերացնելու։
«Հայտնվել ենք մի կարգավիճակում, որտեղ ոչ միայն պարտված ենք, այլև խեղված իրականության մեջ ենք, Հայաստանը տանում են վերացման։ Հույս ունեմ՝ ժողովուրդը կսթափվի։
Հայաստանը լինելու է, ինչքան էլ այս լրտեսախումբը փորձի ապացուցել, որ Արցախը հանձնելը հաղթություն է, Հայաստանը վերացնելը հաջողություն է։ Հասկանում եք՝ մեզ գժվացրել են գժերը, բոլորի գրպանում պետք է գժի թուղթ դնել, քանի որ այդ մտքեր առողջ մարդը չի կարող արտաբերել»,- ասաց Խ.Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին