ՀՖՖ-ն դատապարտում է Չանչարևիչի հասցեին Գեղամ Նազարյանի կողմից հնչեցրած «հիմնազուրկ մեղադրանքները»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառմանը։
ՀՖՖ հայտարարության մեջ ասվում է. «ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հասցեին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից հնչել են անհարկի վիրավորանքներ և մեղադրանքներ՝ կապված վերոնշյալ հանդիպման ընթացքում մեր դարպասապահի կողմից բաց թողած 2 գնդակների դրվագների հետ։
Ֆուտբոլային հանդիպումներից հետո քննարկումներն ու քննադատությունները միշտ տեղին են և կարևոր, իսկ չհիմնավորված վիրավորանքներն ու մեղադրանքները՝ անտեղի և անընդունելի։
Օգնյեն Չանչարևիչը հավաքական հրավիրվելու առաջին օրից ինչպես իր խաղով, այնպես էլ խաղադաշտից դուրս իր մարդկային որակներով մշտապես ապացուցել է, որ առավել քան արժանի է կրելու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, իսկ առանձին վերցրած որևէ խաղում թույլ տրված ենթադրյալ սխալները չեն կարող անհիմն մեղադրանքների պատճառ հանդիսանալ, հատկապես, որ նույն խաղի առաջին խաղակեսում մեր դարպասապահը մի քանի անգամ հուսալի խաղաց՝ փրկելով մեր թիմին:
ՀՖՖ-ն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ցանկացած ֆուտբոլիստի հասցեին հիմնազուրկ մեղադրանքների և վիրավորանքների արտահայտումը:
Մենք վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ ակումբային մակարդակում Օգնյեն Չանչարևիչը բազմիցս ուրախացնելու է հայաստանցի երկրպագուներին իր հուսալի խաղով»։
Հիշեցնենք՝ Գեղամ Նազարյանը մասնավորապես գրել է. «Չի կարելի դարպասը վստահել մի դարպասապահի, որը լավն է, բայց պարբերաբար ձգտում է դեպի կոպիտ սխալը: Երկու գոլն էլ իր մեղքով էր: Նա դիտավորյալ բաց թողեց այդ գոլերը: Մինչ գոլերն էլ մի քանի փորձ արեց գոլ բաց թողնելու, բայց գնդակը դապասին չգնաց»։
Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումն ավարտվել է 0:2 հաշվով։
Հարակից հրապարակումներ`
- Ես իմ թիմին գրեթե չճանաչեցի. Ալեքսանդր Պետրակով
- Երանի նրանց, ովքեր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղը չեն նայել. Նազարյան
- Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին
- Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան