ՃՏՊ Արտաշատի խճուղում. 22-ամյա վարորդը մահացել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր՝ ժամը 10:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ., ծնված 2002 թ․) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել։
Փրկարարներն ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերել են Ս. Գ.-ի դին, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։