Քննարկվել է Հարվարդի համալսարանի՝ հայագիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությունը
Մատենադարանի պատվիրակությունն ԱՄՆ-ում է։ Տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ՝ Մատենադարանի պատվիրակությունը Բոստոնի և Նյու Յորքի հայագիտական օղակների, թանգարանների պատասխանատուների և բարերարների հետ կքննարկի գիտական ու գործնական կապերի խորացման հնարավորությունները:
Մատենադարանի գիտական գործունեության և Հայագիտական միջազգային կոնգրեսի արդյունքների ներկայացման, գիտական և կրթական համագործակցության հնարավորությունների որոշարկման նպատակով Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Քրիստինա Մարանցիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Մատենադարանի պատվիրակության հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Մատենադարանից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել համալսարանի՝ հայագիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությանը, թվային ռեսուրսների երկուստեք հասանելիության բարձրացմանը, համալսարանում հայագիտության խթանման հեռանկարներին:
Տնօրեն Ա. Խզմալյանը հրավիրել է համագործակցել նաև Մատենադարանի MEMAS միջազգային պարբերականի, առհասարակ` գիտական հրատարակությունների շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա