ՆԳ նախարարը շատ է դժգոհում, որ ճանապարհները լավ վիճակում են, վարորդներն ինքնանպատակ գազ են տալիս. Նիկոլ Փաշինյան
«Մենք անցած և այս տարի ունեցել ենք 3 դեպքով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպք, իսկ մինչ պարեկային ծառայության ներդրումն ունեցել ենք 90 դեպք և այդ դրվագներով քրեական գործեր էինք ուղարկել դատարան»,-կառավարության նիստում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Նա հայտնեց որ 2023 թվականին եղել է պարեկներին կաշառք տալու փորձի 48 դեպք, իսկ 2024 թվականի 8 ամիսների տվյալներով 12 դեպք է եղել, որտեղ կա դեպքերի 80 % նվազում։
Խաչատրյանն ասաց, որ կաշառք առաջարկելու դեպքերը հանրայնացրել են, որպեսզի կանխարգելիչ նշանակություն ունենա և նման դեպքերը նվազել են։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ զգոնությունը չպետք է թուլացնել։
Խաչատրյանը հայտնեց, որ նախորդ և այս տարիներին արձանագրվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայականներ տալու մի քանի տասնյակ բացահայտված դեպքեր՝ հայտարարելով որ դրանք էականորեն նվազեցրել են ճանապարհատրանսպորտային վթարների թիվը։
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «ՆԳ նախարարը շատ է դժգոհում, որ ճանապարհները լավ վիճակում են, վարորդներն ինքնանպատակ գազ են տալիս»։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրաջաստն» ունի տեղեկատվական բազա գույքերի վերաբերյալ, որոնք իրավունք ունենք հայցել և ստանալ. Աննա Վարդապետյան
- 2024 թ.-ին 17.8 %-ով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, նաև զենքի գործադրմամբ. Աննա Վարդապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան