Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրոդ հաղթանակը տարավ
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Անդորրայի թիմի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հաղթանակի հասան Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) և Կարեն Հ․ Գրիգորյանը (2569)։
Շանթ Սարգսյանը (2649) և Ռոբերը Հովհաննիսյանը (2619) պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Մալթայի հավաքականին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան