Հայտնաբերվել է Յուսուֆ Քարշի նկարած Ուինսթոն Չերչիլի հանրահայտ դիմանկարը
Օտտավայի ոստիկանությունը բացահայտել է Ուինսթոն Չերչիլի թանկարժեք դիմանկարի գողությունը, որը առևանգել էին 2022 թվականին Կանադա հյուրանոցից։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի լուսանկարը, որը կոչվում է «Մռնչող առյուծ», արվել է 1941 թվականին՝ Կանադայի խորհրդարանում առաջնորդի ելույթից հետո։ Լուսանկարը դարձել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանացիների անհնազանդության խորհրդանիշը: Ավելի ուշ լուսանկարի հեղինակ, լուսանկարիչ Յուսուֆ Քարշը այն նվիրել էր Օտտավայի Fairmont Chateau Laurier հյուրանոցին։
2022 թվականի օգոստոսին հյուրանոցի աշխատակիցները նկատել են, որ լուսանկարը փոխարինվել է կեղծով։ Ոստիկանության գործողությունների արդյունքում հայտնաբերվել է դիմանկարի գողը՝ 43-ամյա տղամարդ Օտտավայի արվարձաններից մեկից։ Դիմանկարը հայտնաբերվել է իտալական Ջենովայում։
«Դիմանկարը Լոնդոնում աճուրդի տան միջոցով վաճառվել է իտալացի գնորդի, երկուսն էլ չեն իմացել, որ նկարը գողացվել է», - հայտնել են ոստիկանությունից:
Կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշւ Ուինսթոն Չերչիլի հայտնի լուսանկարն արել է 1941 թվականի դեկտեմբերի 30-ին Օտտավայում գտնվող խորհրդարանում՝ Համայնքների պալատի խոսնակի սենյակում, այն բանից հետո, երբ Չերչիլը Կանադայի խորհրդարանի անդամների առջև ելույթ է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։
Չերչիլը նախապես զգուշացված չի եղել այն մասին, որ ինքը պետք է լուսանկարվեր։ Այդ միտքը սկզբում դուր չի եկել նրան, սակայն նա չի հրաժարվել։ Նա վառել է սիգարը և բարկացած հայացքով նայել 33-ամյա լուսանկարչին՝ Յուսուֆ Քարշին։ Քարշը Չերչիլին խնդրել է հանել սիգարը, սակայն մերժում է ստացել։ Սրանից հետո Քարշը մոտեցել է նրան, ներողություն խնդրել և Չերչիլի բերանից հանել սիգարը։ Երիտասարդի այդ քայլից Չերչիլն ավելի բարկացած դեմք է ընդունել, իսկ Քարշը այդ պահին լուսանկարել է նրան։ Սրանից հետո Չերչիլը Քարշին ասել է․ «Դու նույնիսկ գազազած առյուծին կարող ես հանդարտեցնել՝ լուսանկարելու համար»։
Լուսանկարը հայտնվել է Life ամսագրի 1945 թվականի մայիսի 21-ի համարի շապիկին, որը գնել էր այն 100 դոլարով։
Չերչիլի նկարը այն երեք նկարներից մեկն էր, որը հավանում էր հեղինակը։ Հետագայում հեղինակը նշել է, որ ինքն էլ չի հասկացել, թե ինչպես այդ հանճարեղ նկարը նա ընդամենը 100 դոլարով վաճառեց «Life»-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան