3 մարդ է բերման ենթարկվել Վրաստանի սահմանն ապօրինի հատելու համար
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանապահ ոստիկանության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում, բերման են ենթարկել երեք օտարերկրյա քաղաքացու։ Նրանք ձերբակալվել են Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գործակալությունը։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով։
«Քննությամբ պարզվել է, որ բերման ենթարկվածներից երկուսը, շրջանցելով սահմանային անցակետը, Թուրքիայի Հանրապետությունից Վրաստանի ուղղությամբ Բաթումիի սահմանային բաժնի «Գորգաձեթի» հատվածում ապօրինի հատել են Վրաստանի սահմանը, իսկ մյուս բերման ենթարկվածը Վրաստանի պետական սահմանը հատել է Թուրքիայի Հանրապետության «Սարֆի» սահմանային հատվածը շրջանցելով։
Նշենք, որ հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով` Վրաստանի պետական սահմանը խմբով ապօրինի հատում»,- հայտնել է սահմանապահ ոստիկանությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան