Ասել, թե վարորդը տուգանքի «մատերիալ» չէ՝ Հայաստանում չի գործում. Տիգրան Քեյան
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, այո, կրկնում եմ՝ չգիտեմ, թե որերորդ անգամ: Երբ մենք քաղաքացուն ասում ենք՝ երթևեկության կանոնը խախտի, փողը տուր, քշիր, ու այդպես շարունակ, ի՞նչը փոխվեց: Մենք եկանք, ասացինք, որ կա բալային համակարգ, որ խախտելու որոշակի չափաբաժին ունեն, եթե դրանից ավելի խախտեն, պետք է զրկվեն վարորդական իրավունքից, հետո գնան վերահաստատեն վարորդի իրենց կարողությունը, որից հետո պետությունը հնարավորություն կտա մեքենա վարել, քանի որ նրանց մեքենա վարելը ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների անվտանգության հարցն է: Եվ հետևաբար, այո, քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ»։
Panorama.am-ը «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանին խնդրեց մեկնաբանել, թե արդյո՞ք վարորդը տուգանքի «մատերիալ» չէ և արդյո՞ք բալային համակարգը ծառայում է իր նպատակին՝ ինչպես Փաշինյանն է ասում։
«Օրենքը խստացնող է և փորձում է մարդկանց զսպել, որ խախտումներ չանեն, քանի որ այն վարորդական վկայականի կասեցում, ընդհուպ մինչև վկայականից զրկում է նախատեսում, Այդ պատճառով էլ շատ խախտում անող վարորդների համար այն զսպող մեխանիզմ է եղել։ Այսինքն այն որոշակի իմաստով կարողացել է զսպի, բայց հետևյալ իրավիճակն ունենք՝ այն մարդիկ, որոնց վարորդական իրավունքները կասեցվել են, նրանք կասեցված երթևեկու են, մյուսները, որոնք զրկվել են, զրկված են երթևեկում՝ չկարողանալով վարորդական վկայականներ հանել։ Այդ դեպքում ընդամենը վարորդներին բռնում տուգանում են։ Այսինքը վարորդական վկայական չունենաս, կարող ես հանգիստ երթևեկես, միակ խստացնող նորմն է, որ հանկարծ խմած չլինես, եթե խմած լինես քրեական պատասխանատվության կենթարկվես՝ ալկոհոլ ընդունած և առանց վարորդական իրավունքի երթևեկելու համար, իսկ մնացած դեպքերում ինչքան գիտեմ 25 հազար դրամ է տուգանքը։
Չեմ կարծում, որ տուգանքի քանակի փոփոխություն է իրականացվել, որովհետև ոչ բոլոր խախտումների համար է բալերի համակարգը կիրառվում, մի շարք խախտումներ կան, որ բալեր էլ չեն կիրառվում։ Ասել, որ վարորդը տուգանքի «մատերիալ» չէ՝ Հայաստանում չի գործում։ Մեր մոտ այն կգործի և ես կհամոզվեմ, որ մենք տուգանքի ապրանք չենք այն ժամանակ, երբ նվազ նշանակության խախտումները չեն արձանագրվի։ Օրինակ՝ թեթև հոծ գիծ տրորելը, կամ մեկ վայրկյանից ավել սխալմամբ երկրորդ գիծ կանգնելը։ Եթե նայենք նման տուգանքների վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ երկրորդ գծում մեկ րոպեսից մեկ վայրկյան անցնում է տուգանքը գալիս է և էական չէ, թե այդ մարդը 1 կամ 2 վայրկյան է ավել և թե արդյոք կանգնելուց այդ վարորդը երթևեկությանը խոչընդոտել է, թե ոչ։ Համաձայն եմ, որ եթե մարդը մեկ րոպեից ավել կանգնել է և երթևեկությանը խոչընդոտըել է՝ այդ ժամանակ տուգանքը գա, բայց եթե երթևեկության չի խոչընդոտել, ապա այդ վարորդին չպետք է տուգանեն։
Հայաստանում ի հայտ եկած նոր խախտում կա, որ շատ են կիրառում։ Դեղին լույսը երբ փոխում է, դու տեղից շարժվում ես, չես նկատում, կամ եթե այդ դեղինի տակ ես անցնում, քեզ 25 հազար դրամ տուգանում են և երկու տուգանային միավոր են հանում, կարմիր լույսի տակ երթևեկելու խախտում է գալիս, բայց իրականում այն իր վտանգավորության աստիճանով շատ թույլ է, որովհետև այդ խախտումները հիմնականում գալիս են այն վայրերից, որտեղ երթևեկությունը ծանրաբեռնված է, խաչմերուկ են փորձում մուտք գործել և այդ իրավիճակում հնարավոր չէ այնպիսի վտանգավորության աստիճան ստեղծվի, որ կարմիր լույսին առհասարակ չես ենթարկվել, բայց պատժվում ես նույն չափով, նույն խստացված նորմով տուգանվում ես։
Ասել, որ այդ համակարգն օգուտ չի տվել, սխալ կլինի, բայց այն օգուտն, որն ակնկալվում է, չի տալիս, որովհետև ցանկացած վարորդ երթևեկելիս կարող է պարզ տեսնել, որ այնտեղ, որտեղ տեսախցիկ չկա, ինչպես ուզում՝ վարում են, նույնիսկ խաչմերուկներում կարմիր լույսի տակ էլ չեն կանգնում։ Մարդու գիտակցության մեջ չի մտել, որ խախտում անելը լավ բան չէ, գլուխ գովելու չէ, պետք է խախտում չանել։ Առանց տեսախցիկներով հատվածում ամեն առավոտ կարող են գնան նայեն, ով ինչպես ուզում՝ երթևեկում է՝ էլ հանդիպակած, էլ կարմիր լույսի տակով անցնել... Մինչև տեսախցիկի մոտ հասնելն, ով ինչպես ուզում է՝ երթևեկում է։ Մենք առաջարկում ենք անվտանգությունն ապահովելու համար երթևեկության հանդիպակած գոտիները պլաստիկե ձողերով իրարից արգելափակել, որպեսզի վարորդը եթե դուրս գա հանդիպակած գոտի, էլ չկարողանա հետ գնալ, կամ վերադառնալու համար իր մեքենան վնասի։
Բալային համակարգը տուգանքների քանակի վրա չի ազդել, որոշ վարորդների վրա ազդել է և ստիպել է, որ այդ մարդիկ իրենց մեքենան ամրացնեն իրենց բարեկամներից մեկի անունով, ով բալեր մի քիչ շատ ունի, որ իր վարորդական իրավունքը չկասեցվի։ Կարելի է ոստիկանությանը հարցում անել, թե 2022-24 թթ որքան դիմում են ունեցել ակտերի վերահասցեաորման, երբ մեկ վարորդը դիմում է, որ իր վրա գրված խախտումը վերահասցեագրվի մեկ ուրիշի վրա։ Եթե նայենք այս գործընթացի դիմումների նախկին և ներկա քանակների տարբերությանը, ապա պարզ կլինի, թե ինչ է կատարվում, թե ինչպես դու կարող ես տարեկան օգտվել, ոչ թե 9 բալից այլ՝ 90-ից։ Հերիք է, որ դու 10 բարեկամ, կամ վարորդական իրավունք ունեցող պապի և տատի ունենաս, կկցես մեքենային և հանգիստ խախտումներով կերթևեկես։
Մենք մահվան ելքով վթարների ոչ մի նվազում չունենք։ Իրավիճակից միակ պարզ ելքան այն է, որ մարդկանց սովորեցնենք ամրակապեն, հարգեն երթևեկության կանոնները, կարգապահ լինեն։ Պետք է կրթել։ Եթե չկրթենք՝ չենք ունենա անվտանգ երթևեկություն։ Պետք է մարդկանց մեջ այն գիտակցությունը ներդրվի, որ խախտում անել չի կարելի և մինչև այն կրթական ռեֆորմով չլուծվի՝ խնդիրները կմնան»,- ասաց Տիգրան Քեյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Քաղաքացին «տուգանքի մատերիալ» է, իսկ ՔՊ-ականները՝ անձեռնմխելի
- «Ժողովուրդ». «Տուգանքի մատերիալ» սարքող իշխանության նպատակն է հարկել հպարտ քաղաքացուն
- Մեսրոպ Առաքելյան. Ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, հարկի մատերիալ ա
- Այս օրենքը «քաղաքացին տուգանքի մատերիալ է» հայեցակարգի դասագրքային օրինակ է․ Մելիքյան